«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Մարդկային դեմքը կորցրած մի քանի հարյուր «հայ» ոստիկաններ, չեն կարող խոչընտոտել ազգային շարժմանն ու զարթոնքին

Մարդկային դեմքը կորցրած մի քանի հարյուր «հայ» ոստիկաններ, չեն կարող խոչընտոտել ազգային շարժմանն ու զարթոնքին
23.09.2023 | 15:45

Ինչպես տեսնում ենք, նրանք հաճույքով անցնում են վայրենությունների, երբ քիչ քանակով մարդկանց խումբ է լինում: Մեծ խմբերի ակցիաներին նույնիսկ չեն մոտենում: Սրանք այն տեսակն են, որ նախընտրում են խմբով հարձակվել քաղաքացու վրա, և աշխատավարձ ստանալիս չմտածել, որ իրենք ծեծել և ձերբակալել են երիտասարդ մարդկանց, ում ծնողները, հարազատները, ընկերները այդ պահին սպանվում, հայրենազրկվում ու արմատախիլ են լինում: Նրանք փող (փարա, մանաթ) ստանալիս չեն մտածելու, որ հայության ոտատակ տված արժանապատվությունը փրկելու փորձեր անող մարդկանց են ձերբակալել: Չեն հասկանում, որ մի քանի տարի հետո, Երևանի փողոցներում, ոստիկաններով վազելու են, որպեսզի վնասազերծեն իրենց կանանց ու երեխաներին ծեծող և պատիվն արատավորող ադրբեջանա-թուրքական ագրեսիվ խմբերին:

Իրականում բազմաթիվ ոստիկաններ, որոնք անցել են արցախյան պատերազմներով, որոնք մասնակցել են Հայաստանի սահմանների պաշտպանությանը, որոնք իսկական հայ մարդիկ են, ազգային նամուս ու թասիբ ունեն` մեր ժողովրդի հետ ողբում են կատարված ցեղասպանության համար, ամաչում են Արցախին դավաճանած նիկոլ տեսակին ծառայելու համար, թաքնված նողկանք են ապրում այս վիճակին հասցնողներից: Նրանք ազնիվ ու պարկեշտ հայ մարդիկ են, որոնք Հայրենիքին տված երդմամբ` ծառայում են ոստիկանության շարքերում: Նրանք ոգով ու մտքով միացել են արժանապատիվ ժողովրդին, որովհետև պատիվ ունեն:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3940

Մեկնաբանություններ